Կենտրոնական բանկը սահամանել է նոր փոխարժեքներ
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հուլիսի 8-ին կազմել է 476.72 դրամ` նվազելով 0.21 դրամով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 527.40 դրամ՝ իջնելով 1.52 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 617.54 դրամ է, նախորդ օրվա համեմատ նվազել է 2.23 դրամով:
Ռուսական ռուբլու փոխարժեքը հուլիսի 8-ին կազմել է 7.43 դրամ, նախորդ օրվա անկումը 0.02 դրամ է:


