Ճգնաժամը խոչընդոտ չէ. Ռուսաստանում Lamborghini ավտոմեքենաները վաճառքի ռեկորդ են սահմանել
Իտալական Lamborghini ընկերությունը ներկայացրել է իր շքեղ ավտոմեքենաների վաճառքի տարեկան հաշվետվությունը, ըստ որի` չնայած տնտեսական ճգնաժամին, Ռուսաստանում Lamborghini ավտոմեքենաները վաճառքի ռեկորդ են սահմանել:
Սկսած 2013թ-ից մի շարք երկրներում լյուքս դասի մեքենայի վաճառքի աճ է գրանցվել, սակայն Ռուսաստանում շքեղ Lamborghini-ների` հատկապես Huracan և ամենահզոր` Aventador մոդելների վաճառքի առավելագույն` 20 տոկոս աճ է գրանցվել:
Նշենք, որ 2018 թ-ին շուկայում կհայտնվի նաև նոր` Lamborghini Urus մոդելը:
Նշենք նաև, որ Lamborghini ավտոմեքենաների միջին գինը 400 հազար դոլար է կազմում: