Կիևի կենտրոնում հզոր պայթյուններ են որոտացել. ոչնչացվել է 11 «Իսկանդեր» հրթիռ
Կիևի կենտրոնում մի քանի հզոր պայթյուն է որոտացել, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Telegram-ի իր ալիքում։
«Պայթյուններ քաղաքում, կենտրոնական հատվածներում. մնացեք ապաստարաններում»,- ասել է Կլիչկոն:
Ավելի ուշ քաղաքապետը պարզաբանել է, որ Դեսնյանսկի թաղամասում հակաօդային պաշտպանության համակարգն է գործում, իսկ Պոդոլսկի և Օբոլոնսկի շրջաններում հրթիռների բեկորներ են ընկել։
Ուկրաինացի զինվորականները ոչնչացրել են բոլոր 11 «Իսկանդեր» հրթիռները, որոնք ռուսները արձակել են Կիևի շրջանի ուղղությամբ։ Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 29-ին, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի համաձայն՝ ժամը 11:09-ին մայրաքաղաքում օդային տագնապ է հայտարարվել։ Նշվում է նաև, որ պայթյունը տեղի է ունեցել ժամը 11։20-ին։
Գիշերը ողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։