Մարտունի-Վարդենիս-ԼՂՀ սահման միջպետական մայրուղու անբարեկարգ հատվածում սկսվում են հիմնանորոգման աշխատանքները
Մարտունի-Վարդենիս- ԼՂՀ սահման միջպետական ավտոճանապարհի 6.5-10.8 կմ հատվածում հուլիսի 8-ից մեկնարկում են հիմնանորոգման աշխատանքները, որով պայմանավորված` հնարավոր են երթևեկության հետ կապված որոշակի դժվարություններ:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը:
[b]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն[/b]