Հենրիխ Մխիթարյանի ապագան «Բորուսիայում» կհանգուցալուծվի մոտ օրերս
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալը` Մինո Ռայոլան հայտարարել է, որ հայ ֆուտբոլիստը մտածում է գերմանական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ:
«Առայժմ դեռ ոչինչ որոշված չէ: Մխիթարյանի ապագան «Բորուսիային» կվճռվի մոտական 10 օրերին: Առայժմ մենք ակումբի ղեկավարության հետ բանակցություններով ենք զբաղված: Այս իսկ պատճառով այժմ ասելու բան չունենք», ասել է Ռայոլան:
Նշենք, որ «Բորուսիան» ցանկանում է Մխիթարյանի հետ երկարաձգել 2017թ. ամռանն ավարտվող պայմանագիրը: Իր հերթին Մխիթարյանը ցանկանում նոր պայմանագրում հրաժարագնի կետ մտցնել, որը նրան թույլ կտար հեռանալ ակումբից, եթե որևէ այլ ակումբ վճարեր հրաժարագինը: