Ալեքս Ֆերգյուսոն. «Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյոյի համար ճիշտ տեղ է
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սէր Ալեքս Ֆերգյուսոնը գնահատել է Ժոզե Մոուրինյոյի մուտքը թիմ:
«Կարծում եմ, որ Ժոզեի օրոք «Մանչեսթերը» լուրջ առաջխաղացում կունենա: Նա չպետք է վերադառնար «Չելսի»: Միշտ դժվար է ինչ որ տեղ վերադառնալ երկրորդ անգամ:
Նա երկու անգամ տարբեր թիմերի հետ նվաճել է Չեմպիոնների լիգան, տիտղոսներ է նվաճել բոլոր այն թիմերի հետ, որոնց մարզել է:
Չի կարելի նման արդյունքները անտեսել և ես կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ճիշտ ակումբ է նրա համար», ասել է Ֆերգյուսոնը: