Աբխազիայի նախագահը հրաժարվել է կատարել հանրաքվեի օրը տեղափոխելու ընդդիմության պահանջը
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան կտրականապես հրաժարվել է ընդդիմության պահանջը կատարել, այն է՝ տեղափոխել հանրաքվեի անցկացման օրը, որը նախատեսված է աշնան սկսզբին, հաղորդում է «Кавказский узел»-ը:
Հանրաքվեն անցկացվելու է երկրի ղեկավարի վաղաժամկետ ընտրությունների անցկացմանը: Խաջիմբան նշել է, որ ընդդիմության բողոքի ակցիան ՆԳՆ շենքի մոտ հանրապետությունում իրավիճակի ապակայունացման փորձ է:
Այդուհանդերձ, նա կատարել է ընդդիմության պահանջը և հրաման է ստորագրել ՆԳ նախարարին պաշտոնից ժամանակավորապես հեռացնելու մասին:
Ըստ նրա՝ դա կապված է հուլիսի 10-ի հանրաքվեի անցկացումը խանգարելու հետ: