2258 դիտում
16:25 06-07-2016
«Ճանապարհ դեպի Ռիո». Մարմնամարզիկ Հուրի Գեբեշյան
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները:
Նախագծի հաջորդ հերոսը մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանն է (բազմամարտ): 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին անգամ կունենա աղջիկ մարմնամարզիկ: Գեբեշյանը Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի թոռ է: Նա ծնվել է 1989 թվականին Մասաչուսեթսի Քեմբրիջում:
Մարմնամարզությամբ սկսել է զբաղվել 5 տարեկանից: Երբ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը փորձում էր նկարագրել Գեբեշյանին առաջինը շեշտեց, որ հայ մարմնամարզիկը շատ հայրենասեր է: Հուրին միջազգային մրցաշարերին ներկայանում է իր մարզական հագուստի վրա կրելով Հայաստանի մի մասնիկը՝ դրոշը: Նույնիսկ Եվրոպայի 2015 թվականի առաջնության ժամանակ նա հագուստին ամրացրել էր անմոռուկը: Երբ խնդրեցինք Հուրիին 3 բառով նկարագրել իր անձը՝ Գեբեշյանն ասաց. «Ուժեղ, կրքոտ և նպատակասլաց»:
Նմանատիպ նյութեր
8496 դիտում
22:41 07-08-2016
Հուրի Գեբեշյան. Օլիմպիական խաղերն իմ վերջին մրցումներն են
5036 դիտում
20:12 11-08-2016
Հուրի Գեբեշյան. Ինձ հաջողվեց պատմություն կերտել Հայաստանի համար. տեսանյութ
3773 դիտում
12:59 08-08-2016
Ռիո-2016. Մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանը չհաղթահարեց որակավորման փուլը, սակայն մտավ պատմության մեջ
Այս բաժնից
22570 դիտում
09:50 18-01-2025
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
2977 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2362 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»