211652_close_icon
views-count2648 դիտում article-date 22:22 04-07-2016

«Ճանապարհ դեպի Ռիո». Մարմնամարզիկ Արթուր Դավթյան. տեսանյութ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար: Նախագծի հաջորդ հերոսը մարմնամարզիկ Արթուր Դավթյանն է (հենացատկ): Արթուրը ծնվել է 1992 թվականին: Ռիոյի Խաղերը հայ մարմնամարզիկի համար երկրորդն են: Դավթյանը Եվրոպայի 2013 թվականի առաջնության բրոնզե և 2016 թվականի առաջնության արծաթե մեդալակիր է (հենացատկ): Մարմնամարզության հավաքականում խստությունն ու կարգապահությունն առաջին տեղում են: Հավաքականի անդամները շատ զուսպ և ծանրակշիռ են՝ մանավանդ մարզչի ներկայությամբ: Դավթյանն եզակի բացառություն է. նա մշտապես կատակում է, բարձրացնում է բոլորի տրամադրությունը և, ինչպես, հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, թիմի ուրախությունն է: Բացառություն չեղան նաև մեր նկարահանումները, որի ամբողջ ընթացքում Արթուրն, իրեն հատուկ սուր հումորով, զվարճացրեց բոլոր ներկաներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր