211652_close_icon
views-count2712 դիտում article-date 15:32 03-07-2016

Վարդավառի միջոցառումների շրջանակում լվացվել և մաքրվել են նաև հուշարձանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարդավառի տոնին նվիրված համաքաղաքային միջոցառումները մայրաքաղաքում մեկնարկել են վաղ առավոտից: Ջրցան մեքենաների տոնական շքերթից և փողոցներն ու հրապարակնելը լվանալուց հետո մայրաքաղաքի կոմունալ տնտեսության ծառայությունների աշխատակիցները, միանալով Վարդավառի միջոցառումներին, իրենց ինքնատիպ մասնակցությունն են բերել ազգային տոնին՝ տարբեր վարչական շրջաններում լվանալով և մաքրելով մի շարք հուշարձաններ: Հիշեցնենք, որ այսօր տոնական բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Միջոցառումների ծրագրին կարող եք ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: [b] Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր