4365 դիտում
20:00 02-07-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել
ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Օրակարգը ներառել է «Կենսաբանական անվտանգության ապահովման ռազմավարության» նախագծի մասին հարցը և այլ հարցեր: Խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել «Կենսաբանական անվտանգության ապահովման ռազմավարության» նախագիծը, որը զեկուցել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Հիմնավորելով վերոնշյալ ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը՝ նախարարն ընդգծել է, որ այն բխում է կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում իրականացվող գործունեության պատշաճ համակարգման, անհրաժեշտ իրավական կարգավորումների կիրարկման, քաղաքական առաջնահերթությունների և անվտանգության ապահովման սկզբունքների հստակ ձևակերպման, ինչպես նաև միջազգայնորեն սահմանված անվտանգության պահանջներին համահունչ երկարաժամկետ պետական քաղաքականության իրականացման ու կենսաբանական սպառնալիքների հակազդմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացման հրամայականից: Ռազմավարության հիմնական նպատակն է՝ կատարելագործել և ամրապնդել կենսաբանական անվտանգության ապահովման համակարգը՝ ներքին և արտաքին վտանգներին, սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև մարդու, բնակչության, շրջակա միջավայրի էկոհամակարգի վրա կենսաբանական սպառնալիքների ազդեցության ռիսկերը նվազեցնելու համար:
Նմանատիպ նյութեր
10670 դիտում
18:50 12-11-2015
Նախագահ Սերժ Սարգսյանն անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ. ֆոտոռեպորտաժ
1533 դիտում
20:21 25-02-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
3686 դիտում
13:01 12-11-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Այս բաժնից
463 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
796 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել