211652_close_icon
views-count5010 դիտում article-date 13:09 02-07-2016

Մատս Հումելս. Մխիթարյանի և Գյունդողանի մտադրությունների պատճառով հեռացա «Բորուսիայից»

«Բավարիայի» պաշտպան Մատս Հումելսը պատմել է, որ նախօրոք տեղյակ է եղել Դորտմունդի «Բորուսիայում» իր նախկին թիմակիցներ Իլկայ Գյունդողանի և Հենրիխ Մխիթարյանի մտադրությունների մասին, որ նրանք ցանկանում փոխել թիմը: «Ես նախօրոք գիտեի, որ Գյունդողանը պատրաստվում է հեռանալ: Գիտեի նաև Մխիթարյանի մտադրությունների մասին: Հենց դա էլ ազդեց իմ որոշման վրա՝ տեղափոխվել «Բավարիա», ասել է Հումելսը: Հիշեցնենք, որ Գյունդողանը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի», իսկ Մխիթարյանը կարող է շուտով համալրել «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը:

Նմանատիպ նյութեր