Գրպանահատը բերման է ենթարկվել
Հունիսի 29-ին, ժամը 10.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Ազատության պողոտայի թիվ 11 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սերգեյ Մ.-ին, որի խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ` 21.350 դրամով, և զեղչի քարտերով:
Սերգեյ Մ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը 10.30-ին, Ազատության պողոտայում, թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում, մի կնոջ պայուսակից:
Պարզվել է, որ տուժող կինը 1964 թ. ծնված Նարինե Խ.-ն է:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]