211652_close_icon
views-count10248 դիտում article-date 13:13 30-06-2016

Գալուստ Սահակյանը Բավրան անվանեց Բավարիա, ԱԺ-ն փռթկաց

Աժ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լեզվական սայթաքում ունեցավ` «Բավրայի սահմանային անցակետի» փոխարեն ասելով «Բավարիայի սահմանային անցակետ»: ԱԺ նախագահի լեզվական սայթաքումը ստիպեց, որ դահլիճը փռթկա. մինչ պատգամավորները քրքջում էին, Գ. Սահակյանը հարցրեց. «Ի՞նչ ա եղել, որ ծիծաղում եք: Քվեարկությո՛ւն»: Մինչ այս, Ազգային ժողովն այսօր վավերացրեց Ռուսաստանի Դաշնության հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը, որին կողմ քվեարկեց 102 պատգամավոր, 8-ը `դեմ:

Նմանատիպ նյութեր