«ԱՄՆ-ն դեռ կփոշմանի, որ աջակցում է քրդերին». թուրք պաշտոնյա
Վաշինգտոնը ռազմավարական սխալ քայլ է կատարում` «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում համագործակցելով Սիրիայի քրդերի հետ: Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգներում Թուքիայի դեսպան Սերդար Կլիչը:
«ԱՄՆ-ն դեռ կփոշմանի այդ մասին, բայց ուշ կլինի»,- հավելել է դեսպանը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Թուրքիայի օդուժը ռմբակոծել էր Սիրիայի հյուսիսային տարածքում տեղակայված քրդական ուժերի ինքնապաշտպանական դիրքերը: