211652_close_icon
views-count1895 դիտում article-date 14:41 28-06-2016

Նոր Նորքում և Նորք-Մարաշում վթարային ջրանջատում կլինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 29-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի և Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [b]«Երևան Ջուր» ՓԲԸ [/b]

Նմանատիպ նյութեր