2451 դիտում
12:55 28-06-2016
Պարոն Հարությունյանը, եթե չի ունենում քաղաքական հիմնավորումներ, հղում է կատարում մարդկանց սեռական պատկանելությանը. Զ. Փոստանջյան
Իշխանությունը մատնում է իրեն անհիմն փաստարկներով, որոնց թվում կարող է լինել անգամ մարդկանց սեռական պատկանելությունը:
Այդ մասին Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Կարող ենք ասել, որ այս պահին քննարկվում են Հայաստանի Հանրապետության ներքին թշնամու կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարձակման օրը և հարձակման ձևերը, որովհետև այս նախագիծը, որը ներկայացված է, այլ կերպ անվանել չենք կարող: Դա նախատեսվում է ներքին թշնամու կողմից իրականացնել 2017 թվականի գարնանը, բայց ես կարծում եմ, որ այս ծրագիրը տապալելու համար մենք ինքներս պետք է լինենք նախահարձակ, ոչ թե սպասենք հերթական ընտրություններին՝ այդ հարձակմանը, որով պետք է մեզանից նորից օտարեն մեր իշխանությունը, այլ ինքներս գնանք և վերցնենք մեզ պատկանող իշխանությունը: Պարոն Հարությունյանը, որն իմ կարծիքով՝ գրագետ, ցիվիլ անձնավորություն է, երեկ մատնեց իրենց դիրքերում խուճապը, որովհետև եթե մարդը չի ունենում քաղաքական հիմնավորումներ՝ պատասխանելու հարցադրումներին, ապա հղում է կատարում մարդկանց սեռական պատկանելությանը՝ շեշտելով, որ ես կին եմ, տղամարդ լինեի, կփորձեր պատասխանել: Ես այստեղ ո̕չ կին եմ հանդես գալիս, ո̕չ տղամարդ, այլ քաղաքական գործիչ, որը հարցեր է հղում և ակնկալում է պատասխաններ»,-հայտարարեց պատգամավորը:
Նա ընդգծեց՝ հասկանալի է, պատասխաններ չունեք:
Ապա Զարուհի Փոստանջյանն անցում կատարելով ապրիլյան քառօրյային՝ նկատեց, որ անհասկանալի է մեր հայրենի բնօրրանի տարածքների կորուստը մեր զինվորների անգին կյանքերով պայմանավորելը, այն դեպքում, երբ, ըստ նրա, պատերազմի առաջին օրը մեր զինվորների անգին կյանքերը պաշտպանված չէին:
Նրա ամփոփմամբ՝ հասկանալի է, որ մենք գնում ենք պատերազմի հաջորդ փուլ թե՛արտաքին, թե՛ ներքին թշնամու դեմ:
Նմանատիպ նյութեր
1174 դիտում
19:41 27-01-2024
Նպատակը մեկն է՝ փոխել Սահմանադրության նախաբանը, որը հղում է կատարում Անկախության հռչակագրին․ Դավիթ Հարությունյան
Այս բաժնից
472 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
724 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը