211652_close_icon

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

views-count2335 դիտում article-date 10:42 28-06-2016
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով 2016 թվականի հունիսի 29-ից Երևան քաղաքի Արշակունյաց-Բագրատունյաց-Թամանցիների փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Արշակունյաց պողոտայով «Էրեբունի» օդանավակայանից դեպի Քրիստափորի փողոց երթևեկող տրանսպորտային միջոցներին նշված խաչմերուկում 2-րդ երթևեկելի գոտուց ուղիղի հետ միաժամանակ կթույլատրվի երթևեկել նաև դեպի աջ՝ դեպի Թամանցիների փողոց: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր