3058 դիտում
17:27 27-06-2016
Վթարային և պլանային ջրանջատումներ Կենտրոնում և Շենգավիթում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
1. Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հունիսի 28-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Պուշկինի փող. 49, 51, 58, 60, 62, Փարպեցու փող. 9, 9Ա, 11, 11Ա, Թումանյան փող. 1-ին անցուղու 5 համարների ջրամատակարարումը:
2. Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հունիսի 29-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 30-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Սևանի, Գորգագործների, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան,
Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող. 3-րդ, 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից- 21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ թաղամասի ջրամատակարարումը: Իսկ Շենգավիթի մյուս հատվածներում կդադարեցվի 4- րդից բարձր հարկերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
[b] «Երևան Ջուր» ՓԲԸ[/b]
Նմանատիպ նյութեր
1558 դիտում
15:14 16-10-2014
Վթարային ջրանջատումներ Շենգավիթում և Զեյթունում
2641 դիտում
18:28 20-11-2014
Վթարային եւ պլանային ջրանջատումներ
1678 դիտում
16:47 09-03-2016
Մայրաքաղաքի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզում վթարային և պլանային ջրանջատումներ կլինեն
Այս բաժնից
715 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին