211652_close_icon
views-count6244 դիտում article-date 16:27 27-06-2016

Անյուտան Արթուրին մեղադրել է իրեն անծանոթ տանը կողպելով պահելու եւ պարբերաբար ծեծելով սեռական հարաբերություն ունենալու մեջ, բայց ինքն է պատասխան տալիս

Անյուտա Յոլչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, ստորագրությամբ նախազգուշացվելով հանցագործության մասին սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ Արթուր Գալստյանը, սպառնալով, որ կսպանի իր երեխաներին, գյուղից տաքսի ավտոմեքենայով ստիպողաբար իրեն տարել է Արմավիր քաղաքում գտնվող ինչ-որ մի տուն, դռները կողպելով արգելել է տանից դուրս գալ, պարբերաբար ծեծի է ենթարկել ու իր կամքին հակառակ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Այսինքն, նա Անյուտա Յոլչյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 333 հոդ. 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր