3373 դիտում
21:55 26-12-2014
Կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի անվանի վարպետ Կարեն Ջանգիրովը
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ս. թ. դեկտեմբերի 26-ին, կյանքի 66–րդ տարում վախճանվել է ազգային թատրոնի և կինոյի անվանի վարպետներից մեկը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրովը:
Կյանքից հեռացավ սկզբունքային ու ազնիվ արվեստագետը, տաղանդավոր անհատականությունը: Կարեն Ջանգիրովն ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը՝ պրոֆեսոր Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը: Աշխատել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Փոսի, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում, նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում՝ հաստատելով ինտելեկտուալ դերասանի տեսակը, բեմ բերել առինքնող բեմական կերպարներ: Նրա Միքայելը «Քաոս» ֆիլմում մեր կինոյի նվաճումներից է:
Ցավակցում ենք տաղանդավոր դերասանի ընտանիքին, ընկերներին, մտերիմներին:
Կարեն Ջանգիրովի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին, ժամը 18:00-ին, «Ռեքվիեմ» սգո սրահում /հասցե՝ Աշտարակի խճուղի, Վահագնի թաղամասի դիմաց/: Վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 12:00-14:00-ն՝ նույն վայրում, հուղարկավորությունը՝ Շահումյանի գերեզմանատանը:
Նմանատիպ նյութեր
3170 դիտում
16:20 20-02-2022
Կյանքից հեռացել է ջութակահար, վարպետ վինագործ Մարտին Երիցյանը
Այս բաժնից
2251 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում
919 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1339 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան