8914 դիտում
14:06 05-12-2020
ՀՀ սահմանների որոշ հատվածներում տեղի են ունենում գործընթացներ, որոնք ցավոտ են և ցավով են ընդունվում մեր որոշ հայրենակիցների կողմից, պետք է խնդրեմ խուճապային տրամադրությունների մեջ չընկնել. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր իր ուղերձում նշեց, որ դեռ չեն հասցրել պետական մակարդակով խոնարհումի միջոցառումներ ու սգո օրեր հայտարարել, և դա անելը ճիշտ կլինի չճանաչված մարմինների ճանաչումից հետո:
«Այս օրերին Հայաստանի սահմանների որոշ հատվածներում տեղի են ունենում գործընթացներ, որոնք ցավոտ են և ցավով են ընդունվում մեր որոշ հայրենակիցների կողմից, սա, իհարկե, հասկանալի է, բայց մենք պետք է արձանագրենք, որ մեր ԶՈւ-ն տեղաբաշխվում է մեր ՀՀ սահմանի երկայնքով, խոսքը տվյալ դեպքում հայաստանյան հատվածի մասին է, Արցախի պարագան առանձին խնդիր է»,- ասաց նա և շեշտեց, որ տարբեր տիպի գործնական խնդիրներ կան, բայց այդ խնդիրներն անլուծելի չեն:
«Դրանց վրա մենք աշխատում ենք, բայց կրկնում եմ՝ մեր ԶՈւ-ն տեղաբաշխվում է ՀՀ սահմանի երկայնքով, պետք է խնդրեմ այս առիթով ամեն անգամ խուճապային տրամադրության մեջ չընկնել, մեր հետագա գործողությունները պետք է միտված լինեն նրան, որ դա դառնա սահման և ոչ թե ռազմաճակատի գիծ, մենք պետք է գնանք այդ ճանապարհով»,- հայտարարեց նա:
Նաև անդրադարձավ Մեղրիի հարցին: «Նոյեմբերի 9-ի հայտարարության առթիվ ինչ-որ մարդիկ շրջանառության մեջ են դնում «Մեղրիի միջանցք» հասկացությունը: Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հայտարարության մեջ «Մեղրիի միջանցք» հասկացություն չկա, կա այլ բան՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, եթե մենք ապագայի մասին պետք է մտածենք, պետք է մտածենք տնտեսական կյանքում նոր գործոնների ի հայտ գալու մասին»,- ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1033 դիտում
07:46 08-05-2024
Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
1146 դիտում
21:42 10-10-2019
Սիրիայի մեր հայրենակիցների շրջանում խուճապային տրամադրություններ չկան․ ԱԳ փոխնախարար
14546 դիտում
09:19 16-04-2014
Հայաստանի էներգետիկ ոլորտում հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում․ ՀԺ
Այս բաժնից
949 դիտում
22:12 26-12-2024
Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել
703 դիտում
21:55 26-12-2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
793 դիտում
21:42 26-12-2024
Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան