211652_close_icon
views-count35568 դիտում article-date 17:32 24-06-2016

Մինչ վարչապետ Հովիկ Աբրահամյանը զբաղված էր գյուղացիների խնդիրը լուծելով` նախարար Լոքյանը իր քաղցը հագեցնում էր ծիրան ուտելով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 24-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով ժամանել էր Արարատի մարզ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետը նախ եղավ մի քանի գյուղական համայնքներում, որտեղ հանդիպեց գյուղացիների հետ` տեղում քննարկելով գյուղացիներնի հուզող առաջնային հարցեր, որոնց մի մասը տեղում լուծում ստացավ: Վարչապետի հետ էին Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ վարչապետը գյուղացիների հետ քննարկում էր հետագա անելիքները` ՏԿ նախարար Դ. Լոքյանը համտեսում էր արարատյան ծիրանը: Գյուղացիները տեսնելով այն` ասում էին, որպեսզի փոխանցենք պարոն Լոքյանին, որ ժողովուրդը ավեիլ լավ է հույսը դնի վարչապետի վրա, քան նախարարի, քանի որ նախարարը կուտ կտա և այդպես էլ եղավ. նա ծիրանն ուտում էր, կուտը տալիս էր ժողովրդին: Վերջում վարչապետ Հ. Աբրահամյանը խորհրադակցություն անցկացրեց Արարատի մարզպետարանում, որին ներկա էին մարզի քաղաքապետերն ու գյուղապետերը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր