211652_close_icon
views-count25820 դիտում article-date 18:59 11-06-2018

Հենրիխ Մխիթարյան. Կխնդրեի Ռուսաստանի հավաքականի խաղացողներին հանգիստ թողնել

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե 2018թ. աշխարհի առաջնությունում ում է երկրպագելու: «ԱԱ-2018-ում բացահայտ ֆավորիտ չկա, բոլոր թիմերն էլ շատ լավ են պատրաստվել: Ես չեմպիոնի գլխավոր ֆավորիտներ կանվանեի Իսպանիային, Ֆրանսիային և Արգենտինային: Պետք չէ ճնշում գործադրել Ռուսաստանի հավաքականի վրա: Գիտեմ, որ խաղացողների վրա մեծ ճնշում կա: Ես կխնդրեի հանգիստ թողնել նրանց: Ռուսաստանցիները շատ մանրակրկիտ են պատրաստվելու: Եթե նրանք առաջին խաղում հաղթեն, ապա խմբից դուրս գալու հիանալի շանսեր կունենան: Անձամբ ես երկրպագելու եմ Ռուսաստանի հավաքականին և հույս ունեմ, նա դուրս կգա փլեյ-օֆֆ: Ռուսական թիմը շատ մեծ աշխատանք է տարել և դա նկատելի է: Բոլորն էլ գիտեն, որ տատս ռուս է: Ինձ դուր է գալիս ռուսական մշակույթն ու պատմությունը: Ամեն անգամ, երբ Մոսկվա եմ գալիս, դա իմ մոտ արտակարգ զգացողություններ է առաջացնում», ասել է Մխիթարյանը:

Նմանատիպ նյութեր