Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռն է պատրաստվում արձակել
Հյուսիսային Կորեայի իշխանությունները պատրաստվում են իրականացնել «Մուսուդան» բալիստիկ հրթիռի արձակումը: Այս մասին հայտնում է RBC-ն:
Բալիստիկ հրթիռի արձակման մասին տեղեկությունները Հարավային Կորեային տրամադրել են Ճապոնիայի աղբյուրները: Ըստ նրանց` հրթիռի արձակումը նախատեսվում է հունիսի 25-ին:
«Մուսուդան» հրթիռի մասին տեղեկությունները ստիպում են Սեուլին ավելի աչալուրջ հետևել Փհենյանի գործողություններին: