211652_close_icon
views-count922 դիտում article-date 20:59 15-06-2023

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը։

Հանդիպումը տեղի է ունեցել ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ։

Մասնակցել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը:

Այսօր Սանկտ Պետերբուրգում, ողջունելով օտարերկրյա հյուրերին եռակողմ ձևաչափով հաջորդ հանդիպմանը, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը նշեց, որ այն անցկացնելը Տաուրիդյան պալատում, որտեղ անցած դարերի ընթացքում բազմաթիվ ճակատագրական որոշումներ են կայացվել, հաջողության համար հնարավորություններ է տալիս։ Հայտնել է ՌԴ գլխավոր դատախազություն մամուլի ծառայությունը։

«Միջոցառումը 2021 թվականից ի վեր նմանատիպ ձևաչափով անցկացվող հինգերորդ հանդիպումն էր։ Ռուս-հայկական-ադրբեջանական նախորդ եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, որի ընթացքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի դատախազությունների ղեկավարները քննարկել են համագործակցության հեռանկարները։

Բարձր գնահատելով մասնագիտական երկխոսությունը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը՝ Իգոր Կրասնովը շնորհակալություն հայտնեց երկու կողմերին հետագա համագործակցության հաստատման կառուցողական մոտեցման համար։

«Ինչպես գիտեք, մեկ ամիս առաջ տեղի ունեցավ մեր պետությունների ղեկավարների հերթական հանդիպումը։ Հանդիպմանը Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են փոխընդունելի լուծումներ մշակել սահմանամերձ շրջանի կենսաապահովման կարգավորման հետ կապված մի շարք արդիական հարցերի շուրջ»,- ընդգծել է Իգոր Կրասնովը ,- «Այս առումով չափազանց կարևոր եմ համարում, որ շարունակենք մշտական կապեր պահպանել, հետևել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին՝ տարածաշրջանի խաղաղության, անվտանգության վը կայուն տնտեսական զարգացման, ադրբեջանա-հայկական հարաբերությունների կայունացման խնդիրներն իրականացնելու համար»։

Ռուսաստանի վերահսկողական գերատեսչության ղեկավարը նշել է, որ նման իրադարձությունները նույնիսկ ամենադժվար խնդիրները լուծելու քաղաքակիրթ ճանապարհի վառ օրինակ են, նպաստում են օրինականության վերականգնման, խաղաղ բնակչության կյանքի կարգավորմանը և անվտանգության համար նոր սպառնալիքների առաջացումը կանխելու նպատակներին հասնելուն։ «Այդ կապակցությամբ առաջարկում եմ ավելի համաժամանակացնել մեր գործողությունները՝ օգտագործելով իրավունքների պատշպանության՝ դատախազության ողջ ներուժը՝ կենտրոնանալով առաջին հերթին քաղաքացիների շահերի վրա»,- ասաց Իգոր Կրասնովը։

Ռուսաստանի գլխավոր դատախազն ընդգծեց. «Անձամբ ես և իմ բոլոր ենթակաները, այդ թվում՝ սահմանային գոտում տեղակայված զինվորական դատախազները, կշարունակենք ցուցաբերել անհրաժեշտ օգնություն՝ ադրբեջանական և հայկական կողմերի միջև կառուցողական փոխգործակցություն ապահովելու համար։ Միաժամանակ գլխավոր խնդիր եմ տեսնում լարվածության աճի կանխումը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ստեղծել անվտանգ պայմաններ տարածաշրջանի ներդաշնակ զարգացման համար և արժանապատիվ կյանք բոլոր նրանց համար, ովքեր ապրում են այդտեղ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր