Հռոմեական կայսրությունում սևը համարվում էր սգի գույնը
Սև գույնը նեոլիթի ժայռանկարչության մեջ գործածված առաջին գույներից մեկն է։ 14-րդ դարի Եվրոպայի ազնվականությունը, հոգևորականները, դատավորները և կառավարական գործիչները հագնում էին սև հագուստ։
Սև էին նաև 19-րդ դարի Անգլիայի պոետների հագուստը։ 20-րդ դարում սև հագուստը դարձել է շատ մոդայիկ։
Հռոմեական կայսրությունում սևը սգի գույնն էր, դարեր շարունակ այն ասոցացվել է մահվան, չարիքի, վհուկների և կախարդության հետ։
Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում անցկացված հարցումներից մեկի համաձայն՝ սևը ավարտի, սգի, գաղտնիքների, կախարդության, ուժի, բռնության և նրբագեղության հետ ամենաշատ ասոցացվող գույնն է։