Ուկրաինայում Դոնբասի անջատողականները կրակ են արձակել բնակավայրերի վրա․ կա 1 զոհ և վիրավոր
Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը հայտարարել է, որ Դոնբասի անջատողականները կրակ են արձակել Վադյանոյե բնակելի վայրերի վրա։
Այս մասին հայտնում է Ria.ru-կայքը։
Կրակը, ինչպես հաստատում է Շկիրյակը, արձակվել է 120 մմ-անոց ականանետով և այլն զինատեսակներով։
Նախնական տվյալներով զոհվել է մեկ մարդ,- գրել է Շկիրյակը իր ֆեյսբուքյան էջում։
Շաբաթ երեկոյան Շկիրյակը հայտնել է ընդհարումների մասին Տալակովկիում, հյուսիսային Վադյանովում և Մարիուպոլյայում։
Այդ ժամանակ վիրավորվել է մեկ ուկրաինացի զինծառայող։