Մոսկվայում տղամարդը ծննդյան օրը կրակ է արձակել հյուրերի վրա. կա 1 զոհ, 1 վիրավոր
Մոսկվայի հյուսիում ծեծկռտուք և հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները` վկայակոչելով ՌԴ մայրաքաղաքի քննչական կոմիտեն:
Աղբյուրի հաղորդմամբ` Մարշալ Ժուկովի պողոտայում գտնվող բնակելի շենքերից մեկի բնակարանում 42-ամյա բնակչի և հյուրերի միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, այնուհետև տան տերը կրակ է արձակել հյուրերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկը տեղում մահացել է, իսկ մյուսը` մարմնական վնավսածքներ է ստացել:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: 42-ամյա տղամարդը ձերբակալվել է: