Դավիդ Դե Խեան գերազանցեց 50 տարվա ռեկորդը
Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան, Եվրո-2016-ում Թուրքիայի հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/18/88238/]խաղում[/url] (3:0) անառիկ պահելով դարպասը, գերազանցեց լեգենդար անգլիացի դարպասապահ Գորդոն Բենքսի ռեկորդը:
Դե Խեան Իսպանիայի հավաքականի կազմում իր առաջին 5 խաղում գոլ բաց չի թողել: Բացի Թուրքիայից, հավաքականի մրցակիցներն են եղել Լյուքսեմբուրգը, Մակեդոնիան, Ուկրաինան և Չեխիան:
Գորդոն Բենքսը Անգլիայի հավաքականի կազմում իր մրցելույթները սկսել է 4 «չոր» խաղով: Նրա նվաճումը 50 տարի մնաց: