Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին ընդառաջ նախաձեռնվել է «Կոչեմ ապրողաց» խորագրով քանդակաշարը
Պարույր Սևակի ծննդյան հարյուրամյակին ընդառաջ, ՀՀ ժողովրդական վարպետ, նկարիչ խաչքարագործ Վարազդատ Համաբարձումյանը սկսել է «Կոչեմ ապրողաց» խորագրով քանդակաշարը, որը տեղադրվելու է Մեծ բանաստեղծի ծննդավայրում՝ տուն-թանգարան տանող ճանապարհին:
Առաջին աշխատանքը՝ «Անլռելի զանգակատուն» պոեմի հիմքով, «Տո լա՜ճ տնավեր…» անվանված կոթողն է, որի բացումը կլինի հունիսի 17-ին, ժամը 13:00-ին: ՀՀ, Արարատի մարզ, գ. Զանգակատուն:
Հենց այս աշխատանքի բացմամբ էլ կմեկնարկի «Կոչեմ ապրողացը»: