211652_close_icon
views-count3403 դիտում article-date 15:14 24-01-2016

Այսօր մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան օրն է

Անվանի գրող Պարույր Սևակը ծնվել է 1924թ. հունվարի 24–ին՝ Արարատի շրջանի Չանախչի գյուղում։ Նա իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույր Սևակը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։ 1940թ. դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ 1955թ. Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ Սևակը մահացել է 1971թ. հունիսի 17–ին՝ ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։ «…Պարույր Սեվակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»...»,- ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր