61657 դիտում
19:09 15-06-2016
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեվազ գյուղում․ գյուղացիները սպառնում են՝ մեր ու մանուկով, ահել ջահելով փակել ճանապարհը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ոսկեվազ գյուղի գյուղապետարանի դիմաց հավաքվել են մեծ թվով բնակիչներ և արդարացիորեն պահանջում են, որ Ջրային տնտեսության Փարպիի մասնաճյուղի պատասխանատուները՝ օրեր շարունակ գյուղացիներին տրված խոստումը կատարեն։
Արդեն տևական ժամանակ է՝ Ոսկեվազ գյուղը ամբողջովին զրկվել է ոռոգման ջրից, քանի որ ջրօգտագործման ընկերության պատասխանատուները խոստացել են, որ վթարված խողովակաշարը կվերանորոգվի և գյուղացին կանոնավոր կստանա իրեն հասանելիք ջուրը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում են․
«Վճարումները կանոնավոր կատարում ենք, մի բան էլ կանխավճար ենք անում, սակայն հայտնի ֆիլմի՝ Արութին Զիմզիմովի նման դիփունքը մեզ խաբում են»։
Գյուղացիները տրամադրված են, որպեսզի եթե հարցը 1 կամ 2 օրում չլուծվի, ապա իրենք փակելու են Երևան-Գյումրի ավտոճանապարհը։
Նրանք նշում էին նաև, որ ԽՍՀՄ տարիներին Ոսկեվազը հայտնի էր ամբողջ Միութենական Հանրապետությունում, որտեղից 15 Հանրապետություններ էին առաքվում քաղցրահամ միրգը, սակայն այսօր որոշ չինովնիկների մեղքով գյուղը կործանվում է․
Ի՞նչ է իրենց նպատակը, գյուղը դատարկե՞լն է, մեր ուզածն ի՞նչ է, տվե՛ք մեզ հասանելիք ջուրը, որի համար քրտնում ենք, կանոնավոր վճարում ենք՝ այդ թվում կանխիկ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+