211652_close_icon
views-count4416 դիտում article-date 21:00 15-06-2016

Հանդիպում ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի եւ պաշտպանության նախարարի տեղակալի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի եւ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի հետ: Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր