Բակո Սահակյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի հետ քննարկել է բանակաշինության վերաբերյալ հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի հետ:
Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: