Բարեգործական ճաշկերույթի ֆինանսական ամփոփում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/09/87469/]ավելի վաղ [/url]տեղեկացրել էինք, հունիսի 8-ին «Ռենեսանս» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել Ջիվանու 170-ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթ, որին մասնակցել են շուրջ 300 հյուրեր` պետական, հասարակական և մշակութային գործիչներ, գործարար-բարերարներ, բուհերի ղեկավարներ, ականավոր գիտնականներ, սրտացավ և ջիվանասեր հայրենակիցներ Հայաստանից, Ջավախքից, Թբիլիսիից, ՌԴ-ից և այլ վայրերից:
Բարեգործական ճաշկերույթի նախնական տվյալներով խոստացված և նվիրաբերված գումարները, ներառյալ` մուտքավճարները, կազմեցին 6.180.000 դրամ, 35.400 ԱՄՆ դոլար, 500.000 ռուբլի (7.500 ԱՄՆ դոլար), ինչպես նաև Ախալքալաքի տեղական ղեկավարության կողմից տուն-թանգարանի հարակից տարածքի ասֆալտապատման և արտաքին լուսավորության ապահովմանն ուղղությամբ խոստացված աշխատանքներ` 40.000 լարի (շուրջ 25.000 ԱՄՆ դոլար) ընդհանուր արժողությամբ:
[b]
Ստորև ներկայացնում ենք նվիրատուների ցանկը.[/b]
Սահակյան Սոս 13 000$
Մկոյան Արմեն 8000$
Ղարսլյան Արմեն (ք. Պերմ) 400 000 ռուբլի
«ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերություն,
գործադիր տնօրեն` Ս. Գրիգորյան 2 500 000 դրամ
Սահակյան Արման 4000$
Ս. Պետերբուրգի հայ համայնք 3000$
«Սկիվ Էյր» ՍՊԸ
Սերյան Վանցյան 2500$
Անանուն 2000$
Տաշչյան Գրիգոր (ք. Պերմ) 100 000 ռուբլի
Գրքիկյան Վարդան 1000$
Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստանի ներկայացուցչություն 500$
Շահբեկյան Համլետ 500$
Անանուն 400$
Ղալաչյան Էդիկ 300$
Հակոբյան Անահիտ 100 000 դրամ
Վարդերեսյան Գագիկ 200$
[b]«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ողջ անձնակազմը բոլոր մասնակիցներին և նվիրատուներին իր խորին շնորհակալությունն է հայտնում վստահության և Ջիվանու 170-ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթում ակտիվ մասնակցության համար:[/b]
13 Հունիս 2016