1666 դիտում
10:40 14-06-2016
ԱՊՊԱ գործակալությունների շահույթը ավելացել է. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «2016թ. մայիսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 438420, որոնց վարորդներն ԱՊՊԱ պայմանագրերի համար վճարել են 8 մլրդ 166 մլն 367 հազար դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նկատվում է ավտոմեքենաների թվի աճ մոտ 4500-ով, սակայն վարորդների կողմից վճարումները նվազել են 270 մլն դրամով։ Միաժամանակ, ուշագրավ է, որ ավելացել է ԱՊՊԱ գործակալությունների շահույթը, եթե անցած տարի մայիսին դրանք աշխատել են 50% վնասաբերությամբ, ապա այս տարի այդ ցուցանիշը կազմում է մոտ 48%։
Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն մայիս ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 600 մլն դրամ, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 28 մլն դրամով։ Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3,073, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է 47-ով։ Հատուցման միջին չափը 2016թ. մայիս ամսվա դրությամբ կազմել է 199486 ՀՀ դրամ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2012 դիտում
09:46 17-05-2016
ԱՊՊԱ գործակալությունների գործերը լավացել են. «168 ժամ»
1664 դիտում
10:27 03-02-2015
Ապահովագրական ընկերությունների շահույթը 2014թ-ին. 168 Ժամ
1473 դիտում
10:17 21-04-2015
Կենտրոնական բանկի 31 միլիարդ դրամ շահույթը՝ դրամի արժեզրկման արդյունքում. 168 Ժամ
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7774 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով