211652_close_icon
views-count13935 դիտում article-date 10:34 14-06-2016

Ինչո՞ւ չեն թույլատրել կրակ բացել, երբ հակառակորդը առաջ էր գալիս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ համացանցում մի տեսանյութ տարածվեց, որը ենթադրվում է՝ իրականացվել է ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրը՝ ապրիլի լույս 2-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում։ Դրանում երևում է, թե ինչպես է ԼՂՀ սահմաններին մոտենում հակառակորդի զորքը։ Հայ զինվորներն անընդհատ կապ են տալիս, որ հակառակորդը մոտենում է, կրակ բացելու թույլատվություն են հայցում, սակայն պատասխանը լինում է՝ սպասեք։ ԼՂՀ դիրքերը պահող զինվորների կողմից լսվում են հայհոյանքներ, թե ինչու չեն թողնում կրակեն, քանի որ հակառակորդը գնալով ավելի է առաջ գալիս։ «Ժողովուրդ»–ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանից փորձեց պարզել, թե ինչու զինվորներին չեն թույլատրել կրակել։ «Քեզ թվում է, որ այդ հարցին պետք է պատասխանեմ ե՞ս։ Կարծում եմ՝ որպեսզի դուք՝ լրագրողներդ, հասարակության մեջ թյուրիմացություն չմտցնեք, պետք է լսեք այն պաշտոնյային, որը որոշում կայացնելու իրավունք ունի։ Այսօրվա բանակի հրամանատարը այդ հարցերին պատասխանել է, և եթե անհրաժեշտ լինի, նորից կպատասխանի»,– ասաց փոխնախարար Հակոբյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր