Եվրո-2016. Պիկեն Իսպանիային հաղթանակ պարգևեց. տեսանյութ
2016թ. Եվրոպայի առաջնության 1-ին տուրում գործող չեմպիոնը` Իսպանիայի հավաքականը մեծ դժվարությամբ հաղթեց Չեխիայի հավաքականին` 1:0:
Իսպանացիները ամբողջ խաղի ընթացքում հսկայական առավելություն ունեին, գոլային պահերը հետևում էին մեկը մյուսին, սակայն հրաշքներ էր գործում Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետեր Չեխը:
Եվ միայն հանդիպման վերջում` 87-րդ րոպեին Ինյեստայի հիանալի փոխանցումից հետո Ժերար Պիկեն գրավեց մրցակցի դարպասը:
Միայն դրանից հետո չեխերը առաջ գնացին և վերջին վայրկյաններին խաղը փրկելու հնարավորություն ունեին, բայց հուսալի գործեց Դավիդ դե Խեան:
Իսպանիան հաղթեց և խորվաթների հետ միասին 3 միավորով գլխավորեց խումբը: Թուրքիան և Չեխիան միավորներ չունեն:
[b]Եվրո-2016, խմբային փուլ, D խումբ
[/b]
Իսպանիա-Չեխիա` 1:0
Ժերար Պիկե, 87