Եվրո-2019․ Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց Իսպանիային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թվականի առաջնության մեկնարկային խաղում Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը 1:4 հաշվով պարտվեց Իսպանիային:
Իսպանացիների առավելությունը ողջ խաղի ընթացքում ակնհայտ էր: Այնուամենայնիվ, խաղում էին տարբեր խաղամակարդակներ ունեցող թիմեր, իսկ իսպանական ֆուտբոլային դպրոցը աշխարհում լավագույններից մեկն է, նրան հավաքականը համալրված է «Բարսելոնայի», «Ռեալ Մադրիդի», «Վալենսիայի», «Սևիլիայի» խաղացողներով:
Մեր ընտրանին Եվրո-2019-ի խմբային փուլի իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 17-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում մրցելով Իտալիայի Մ19 հավաքականի հետ։
Իտալացիներն առաջին տուրի իրենց հանդիպումը անցկացնում են այժմ՝ «Բանանց» մարզադաշտում մրցելով Պորտուգալիայի հետ։