211652_close_icon
views-count54883 դիտում article-date 11:08 23-07-2014

23-ամյա աղջիկը, ում փախցրել էին ամուսնության նպատակով, խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ հիվանդանոցում մահացել է 23-ամյա Սեդա Ավագյանը, ով մարմնական վնասվածքներ էր ստացել Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Ավագյանը Audi մակնիշի ավտոմեքենայի վարորդի ապագա հարսն էր, ում, ի դեպ, ամուսնության նպատակով փախցրել էին, իսկ աղջիկն ու նրա հարազատները դեմ էին այդ ամուսնությանը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 30-ին խոշոր [url=https://shamshyan.com/hy/article/19263/]ավտովթար [/url]էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Audi TT մակնիշի 35 UD 179 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան- Երևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս ճանապարհային ոստիկանության Հրազդանի նախկին հենակետի դիմաց բախվել էր ծառայություն կատարող, կայանված վիճակում գտնվող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի Toyota մակնիշի 636 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Audi ավտոմեքենայից քաղաքացիների և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցների օգնությամբ դուրս էին բերվել Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 122 տան բնակիչներ, 60-ամյա Ռաֆիկ Տոնոյանը, 25-ամյա Անդրանիկ Տոնոյանը, 54-ամյա Ռուզաննա Մարգարյանը և 23-ամյա Սեդա Ավագյանը, ովքեր այդ պահին ծառայություն կատարող ՃՈ աշխատակիցներ, ոստիկանության մայոր, Հրազդան քաղաքի բնակիչ, 42-ամյա Բարեղամ Կիրակոսյանին և Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչ, ոստիկանության կապիտան, 30-ամյա Արթուր Մինասյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել էին Հրազդանի բժշկական կենտրոն: Մի քանի ականատեսներ ֆոտոլրագրողին ասել էին, որ նկատել են, թե ինչպես է վթարի վայրից մոտ 100 մետր հեռավորության վրա Audi-ի վարորդը, մանևրելով մեծ արագությամբ ընթացել ու բախվել Գայի աշխատողների կայանած Toyota-ին. «Էլ բան չմնաց, սկսեցինք վիրավորներին դուրս հանել, ու լավ էր` Հրազդանի հիվանդանոցի աշխատողները օպերատիվորեն ժամանեցին»,- պատմել էին ականատեսները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր