2846 դիտում
10:06 10-06-2016
Պոլսի Հայոց պատրիարքը 550 հազար դոլար արժողությամբ տուն է գնել. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Տարածաշրջանային վերլուծաբան Սարգիս Հացպանյանը Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդի քայլը որակում է որպես անբարոյականություն և խայտառակություն։ Հիշեցնենք, որ վերջինս Թուրքիայի նախագահ էրդողանին իր ափսոսանքն է հայտնել Բունդեսթագի որոշման վերաբերյալ և դատապարտող նամակ հղել Թուրքիայի նախագահին։
«Իրավունքի» այն հարցին, թե կոնկրետ ում և ինչ նպատակների համար է այս ամենն արվում, Հացպանյանը նշեց, որ Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդը բառացիորեն Թուրքիայի շահերին է ծառայում. «Ես Աթեշյանին ճանաչում եմ դեռ մանուկ հասակից, կարելի է ասել նրա ներքնազգեստի գույնն անգամ գիտեմ, և այսօր նա ընկած է իմ հետևից ու ցանկանում է դատի տալ տարբեր պատճառաբանումներով։ Ես վստահորեն ասում եմ, որ Աթեշյանին որևէ մեկը չի վախեցրել ու ճնշել նա գործել է միայն իր շահերին համապատասխան»։
Մեջբերենք, որ Աթեշյանն իր նամակում մասնավորապես նշել էր, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին Բունդեսթագի կայացրած որոշումը հարուցել է մեր ազգի տխրությունը։ Որպես Թուրքիայի հայկական համայնք՝ իրենց ափսոսանքն են հայտնում էրդողանի մեծապատիվ գրասենյակին՝ ի նշան անկեղծ զգացմունքների։
Ըստ Հացպանյանի՝ Աթեշյանն անարդրացիորեն զավթել է Մեսրոպ Պատրիարքի աթոռը և իր հոտին թողել մենակ։ Անգամ հայրենադարձներ ունենք, ովքեր մկրտվելու ցանկություն ունեն, բայց նա հայրենակիցներին մերժում է ու թողնում առանց մկրտվելու, «Հայկական համայնքներում մենք ունենք հայկական եկեղեցիների ու առաջնորդների խնդիր, հայերին առաջարկում են ասորական եկեղեցում մկրտվել սա ի՞նչ է, եթե ոչ զավթած աթոռի ոչ նպատակային չարաշահում»։ Ըստ տարածաշրջանային վերլուծաբանի՝ Աթեշյանը Թարքիայում մտերմություն է անում այնպիսի անձի հետ, ինչպիսին Հասան Օկտանն է, մարդ՝ ով Հայաստանը և հայերին վերացնելու անհագ ցանկություն ունի. «Ես ունեմ փաստեր, որ Աթեշյանը միայն բիզնես կլասով է ուղևորվում, ունի բիզնեսներ և Պոլսում թանկարժեք թաղամասերից մեկում մոտ 550 հազար դոլար արժողությամբ տուն է գնել»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]
Նմանատիպ նյութեր
3518 դիտում
10:20 17-06-2016
Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը էջմիածնում 100 հազար դոլարով տուն է գնել. «Իրավունք»
1572 դիտում
17:59 05-03-2022
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը
1088 դիտում
14:40 28-10-2022
Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Հայաստան. նա կմասնակցի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան