2025 դիտում
13:48 09-06-2016
Մենք մեր օդը ոչ մեկին չենք տալիս, եթե անալոգ անենք, ամբողջ Եվրոպան իր օդը տվել է ԱՄՆ-ին. ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյան
Հայաստանն իր օդը ոչ մեկին չի տալիս:
Այս մասին այսօր անդրադառնալով հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ՌԴ Պետդումայի ու Հայաստանի ԱԺ-ի կողմից վավերացմանը, հայտարարեց հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը ու հավելեց. «Եթե անալոգ անենք, ամբողջ Եվրոպան իր օդը տվել է ԱՄՆ-ին»:
Ըստ որում, Արտակ Դավթյանը հիշեցրեց, որ հիմա Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը ՀԱՊԿ-ն է, «որի հետ էլ պետք է կառուցենք մեր անձրևանոցը»:
Հանրապետական պատգամավոր, հիմնական ընդդիմախոս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը նկատեց, որ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ անվտանգության հարցերում Հայաստանին միայնակ է թողել Ադրբեջանի հետ:
«Ես ընդհանրապես դեմ եմ որևէ մեկին տալ օդային տարածք, այստեղ հարցը Ռուսաստանը չէ»,- ավելացրեց Անուշ Սեդրակյանը:
Հիշեցնենք, տարիներ ի վեր ՀՀ և ՌԴ ՊՆ մասնագետները աշխատում են ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման մասին պայմանագրի ուղղությամբ:
Եվ 2014-ի սկսած ` Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման մասին» պայմանագրի նախագծի քննարկման և վերջնական համաձայնեցման նպատակով` Հայաստանի Հանրապետություն էին ժամանում ՌԴ ՊՆ փորձագետների խմբեր:
Նմանատիպ նյութեր
5665 դիտում
19:24 28-09-2016
Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի. վարչապետ Կարեն Կարապետյան
Այս բաժնից
499 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
631 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1108 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը