211652_close_icon
views-count1474 դիտում article-date 17:28 07-06-2016

Կողոպուտի փորձ, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 6-ին իր բնակարանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Գուրգեն Ա.-ն, ով հունիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի /կողոպուտի փորձ/ 1-ին մասի և 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով նշանակված պատժի կրումից խուսափելու մեղադրանքով: *** Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 6-ին, ժամը 08.50-ին, Շինարարների փողոցի թիվ 16 շենքի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Արթուր Մ.-ն, ով հունիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ի մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր