211652_close_icon
views-count10345 դիտում article-date 00:28 04-06-2016

6 հոգանոց ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ընտանիքը մեր օգնությանն է դիմում

Իջևանի հանրակացարանի նեղլիկ և խոնավ մեկ սենյակում է մի կերպ պատսպարվում Շախպարյանների 6 հոգանոց ընտանիքը, որտեղ կան 4 անչափահաս երեխաներ: Երկար ժամանակ է, ինչ այս ընտանիքը տեղափոխվել է հանրակացարան, քանի որ ի սկզբանե բնակարան չունենալով՝ որոշ ժամանակ ապրել են վարձով, սակայն երեխաներից ամենակրտսերի լույս աշխարհ գալով և նրա հիվանդության պատճառով կուտակել են բազմաթիվ պարտքեր և արդյունքում ի վիճակի չլինելով վճարել տան վարձը՝ հայտնվել են հանրակացարանում' ժամանակավոր գրանցվելով այստեղ: Օգտվում են միայն նպաստից, որը, սակայն շատ չնչին է ապրուստի բոլոր միջոցներից զրկված ընտանիքի համար: Մեր այցելության ընթացքում զգացինք, որ անհնար է բնակվել գարշահոտ, խոնավ, սանիտարահիգիենիկ նվազագույն պայմաններից զուրկ հանրակացարանի անհարմարավետ ու շատ փոքրիկ սենյակում, որը 6 հոգանոց ընտանիքին ծառայում է որպես ննջարան, խոհանոց, անգամ լոգարան և պետքարան: Մեր տեսածն ու զգացածը անհնար է բառերով նկարագրել, թե այս ընտանիքը ինչպես է գոյատևում և պայքարում անմարդկային պայմաններում, այն էլ՝ անչափահասների հետ, որոնցից ամենակրտսերը՝ 2-ամյա Նանեն, ով ծնվել է վաղաժամ՝ մանկական ուղեղային կաթվածով, չի կարողանում քայլել, նրան պարբերաբար բուժման և ստուգման են տանում Երևան, սակայն հիմա նույնիսկ ճանապարհածախսի գումար չունեն: Ընտանիքի 38-ամյա հայրը՝ Մհեր Շախպարյանը գործազուրկ է, սակայն պատրաստ է ցանկացած բանվորական աշխատանք կատարել, որպեսզի ընտանիքին փրկի աղքատության ճիրաններից, հոգա հիվանդ փոքրիկի բուժման ծախսերը և վճարի դեղատներում և խանութներում ունեցած պարտքերը: Ընտանիքի մայրը՝ 33-ամյա Քնար Իշխանյանը ևս ունի առողջական խնդիրներ: Ինչպես տեսնում ենք Շախպարյանների ընտանիքը ունի բազմաթիվ խնդիրներ՝ բնակարանի, առողջական, սննդի հագուստի, դպրոցական պարագաների, չունեն սառնարան, լվացքի մեքենա և կենցաղային այլ անհրաժեշտ պարագաներ: Ջուրը բերում են հեռվից, իսկ զուգարանը գտնվում է շենքից դուրս: Շախպարյանները դիմում են բարի մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեն իրենց, որոշակիորեն թեթևացնեն իրենց հոգսերը, որ երեխաները գոնե այսպիսի ծանր մանկություն չունենան, նրանց երբեք սոված չքնեցնեն և վտիտ ու դալուկ տեսքից լուռ չարտասվեն... [url=https://web.facebook.com/Huyshayinbaregorcakan/]ՀՈՒՅՍ ՀԱՅԻՆ Բարեգործական նախագիծ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր