1495 դիտում
16:11 03-06-2016
Հայ ժողովուրդը շատ լավ գիտի խաղաղության գինը. Լևոն Մկրտչյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ներկա է գտնվել "ԱՄՆ Խաղաղության կուրպուսի" (ԽԿ) կամավորների երդմնակալության արարողությանը, որը Հայաստանում անցկացվում է արդեն 24-րդ անգամ:
Շնորհավորելով կամավորներին` նախարարը շեշտել է, որ իր համար հատուկ կարևորություն ունի ողջունել ԱՄՆ "Խաղաղության կորպուսի" երդում ստացած նոր կամավորներին: "Հայ ժողովրդի համար ԱՄՆ-ի ցուցաբերած օգնությունն ավելի քան հարյուրամյակի պատմություն ունի, ցեղասպանությունից մազապուրծ եղած իմ պապը, մյուս հայ որբերի նման, իր փրկությունը գտել է Ամերիկայի որբանոցներում, և այսօրվա կամավորականներն այդ ավանդույթների շարունակողն են: "Խաղաղության կորպուսի" կամավորներն ամուր կապ են մեր երկու ժողովուրդների միջև, նրանք պետք է լինեն կամուրջը և երաշխավորը` արդեն մեր պետությունների միջև: Ցանկանում եմ, որ այսօրվա կամավորներն իսկապես զգան մեր ժողովրդի հյուրընկալության և հյուրասիրության մշակույթն ու քաղաքակրթորեն բաց ժողովուրդ լինելու առավելությունը",-նշել է Լևոն Մկրտչյանը:
Նախարարը կարևորել է նաև այն հանգամանքը, որ "Խաղաղության կորպուսի" կամավորներն իրենց գործունեությամբ խաղաղություն և հանդուրժողականություն են տարածում: "Հայ ժողովուրդը շատ լավ գիտի խաղաղության գինը, և մենք մշտապես զգացել ենք ամերիկյան ժողովրդի աջակցությունը խաղաղության ամրապնդման գործում",-ավելացրել է նա:
Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քլարք Փրայսը նշել է, որ "Խաղաղության կորպուսի" կամավորները, ապրելով Հայաստանի համայնքներում, դառնում են առաջնագծի դեսպաններ, ովքեր տարածելով ամերիկյան մշակույթը` միաժամանակ տիրապետում են հայերեն լեզվին ու մշակույթին. "Արժեքներ, որ հետո մեր կամավորներն իրենց հետ տանելու են Միացյալ Նահանգներ",- ասել է փոխդեսպանը:
Իր հերթին ԱՄՆ "Խաղաղության կորպուսի" հայաստանյան գրասենյակի տնօրեն Չարլզ Էնսիսոն շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը` իրենց գործունեությանն աջակցելու համար, մասնավորապես` ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` անգլերեն լեզվի ուսուցմանը մասնագիտական օգնություն ցուցաբերելու և այլ ծրագրերի աջակցելու համար:
Նմանատիպ նյութեր
3293 դիտում
17:20 19-04-2016
Բժշկական մասնագիտությունն ընտրած զինվորը լավ գիտի կյանքի փրկության գինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
535 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
565 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2440 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը