211652_close_icon

Երթևեկության փոփոխություն Լենինգրադյան փողոցում

views-count2939 դիտում article-date 11:19 03-06-2016
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ 2016 թ. հունիսի 3-ից կփակվի Լենինգրադյան փողոցում՝ Ծիծեռնակաբերդի խճուղու և Շինարարների փողոցի հատվածում, Լենինգրադյան փողոցով Կիևյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար կազմակերպված հետադարձի տեղը: Լենինգրադյան փողոցով Կիևյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները հետադարձ կարող են կատարել Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի-Մոնթե Մելքոնյան պողոտա խաչմերուկի հանգույցում՝ ըստ կից ներկայացված սխեմայի: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i] [img]/ups/images/0988168001464938699711016.jpg[/img]

Նմանատիպ նյութեր