211652_close_icon

Օրերս ձերբակալված բարձրաստիճան զինվորականներին մեղադրանք է առաջադրվել

views-count3297 դիտում article-date 22:54 02-06-2016
Պաշտպանության նախարարության մատակարարման և սպառազինության ոլորտները ներկայացնող, օրերս ձերբակալված 3 բարձրաստիճան զինվորականներին մեղադրանք է առաջադրվել: Զինվորական քննչական գլխավոր վարչության տարածած հաղորդագրության համաձայն, հունիսի 2-ին գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետներ Արմեն Մարգարյանին և Մհեր Պապյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մասնավորապես՝ Մելսիկ Չիլինգարյանին և Արմեն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով, Մհեր Պապյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր