211652_close_icon
views-count4510 դիտում article-date 10:17 02-06-2016

Ոտնաթաթը կորցրած ժամկետային զինծառայողը սոցիալական խնդիրներ ունի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քառօրյա պատերազմում քաջաբար կռված և ձախ ոտքի ոտնաթաթը կորցրած ժամկետային զինծառայող Արման Ավետիսյանին ասօր երկու ոտքի վրա ամուր կանգնելու հնարավորություն է ընձեռվել: Արման Ավետիսյանը վիրավորվել էր ապրիլի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հանարպետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պաշտպանական դիրքում՝ դասակի հրամանատարին օգնության հասնելու ժամանակ: Նռնակի պայթյունի հետևանքով Արմանը կորցրել էր ձախ ոտնաթաթը, ապա նույն ոտքից հրազենային վիրավորում ստացել: Արմանը երազում է վերադառնալ նախկին կյանքին: Ժամ առաջ ուզում է մոռանալ այն ամենը, ինչ կապված է մոտ երկու ամիս առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Արման Ավետիսյանը տան միակ զավակն է: Մայրը նրան միայնակ է մեծացրել: Արմանը սոցիալական պայմանների մասին լռում է, մորն էլ արգելում է այդ մասին բարձրաձայնել: Նրա հորդորով մայրը՝ տիկին Քնարիկը, տեսախցիկի առջև միայն ստացված օգնությունների մասին է խոսում: Տեսախցիկն անջատելուց հետո միայն պարզում ենք, որ բնակարան չունեն, վարձով են բնակվում։ Արմանն ուսանող է եղել, հետո մեկնել է բանակ՝ ծառայության, մայրն էլ մշտական աշխատանք չունի: Անձնական կյանքի և կարիքների մասին Արմանը լռում է, փոխարենն անդադար խոսում է զինվորական կյանքի մասին: Նրա խոսքով, զինվորներն ունեն բոլորի օգնության կարիքը: «Ժողովուրդը նեղն ընկած ժամանակն է զինվորին հիշում, դեպքերը հանդարտվում են, ու մեր հանրությունն սկսում է մոռանալ»,- ասում է Արմանը: Արմանը քառօրյա պատերազմից մնացած թալիսման ունի. հիվանդանոցից դուրս գրվելիս վիրահատող բժիշկը նրան է փոխանցել ոտքից հանված փամփուշտը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր