211652_close_icon
views-count1053 դիտում article-date 13:23 01-06-2016

Վթարային ջրանջատում Նոր Նորքում, Ավանում, Ջրվեժում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 2-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 1. Նոր Նորք վարչական շրջանի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների, Մայակ, Բանավան, Բագրևանդ թաղամասերի, Բագրևանդի փող. 1, Մոլդովական փող. 27 համարների, 2. Ավան վարչական շրջանի՝ Դուրյան թաղ. 32, 33, 34, 38, 39, Չարենցի թաղ. 12 համարների, 3. Կոտայքի մարզի՝ Ջրվեժ գյուղի: Ս.թ. հունիսի 2-ին ժամը 12.00-18.00 կդադարեցվի նաև Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [b]«Երևան Ջուր» ՓԲԸ [/b]

Նմանատիպ նյութեր